Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Աստվածամայրը բոլոր քրիստոնյաներիս մայրն է

Աստվածամայրը բոլոր քրիստոնյաներիս մայրն է
09.04.2025 | 12:39

(սկիզբը` այստեղ)

ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆԸ ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ

ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ Է, ՄԵՐ ԱՂՈԹՔՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳՆ ԸՆԴՈՒՆՈՂԸ

Մեր հայրերը գրեթե ամենքն էլ մեծ ակնածությամբ ու պատկառանքով են արտահայտվել Տիրամոր մասին, անվանելով նրան՝ Աթո՛ռ փրկության, Աղբյու՛ր անսպառ լույսի, Անապական Կույս եւ Անապական տաճար, Առաքելություն կատարյալ. եւ հարյուրավորներ են այն սքանչելի բնորոշումները, որ տրվել են Տիրամորը: Հայտնի է, որ ողջ հավատացյալ մարդկության համար Տիրամայրը ամենամեծ սուրբն է եւ անգամ մեծ սրբերը իրենց հերթին նրա բարեխոսություններով են առավել արժանավորվել Քրիստոս Տիրոջը մոտենալ:

Հայերս Տիրամորն ենք պարտական մեր ազգային ընդհանուր դարձի համար էլ, քանի որ մեր ազգային ընդհանուր դարձն եղավ Հռիփսիմյան կույսերի Հայաստան գալու եւ նրանց այստեղ նահատակվելու շնորհիվ: Իսկ Հռիփսիմյան կույսերին Տիրամայրն էր, որ տեսիլքի մեջ երեւալով պատվիրեց ու ասաց. -կգնաք Հայաստա՛ն: «Մեզ համար (Հայոց աշխարհում) լույս ծագեց, (կանանց) միջոցով, որոնցով որ մեղքն էր աշխարհ եկել... որովհետեւ Աստծո համար ամեն ինչ հնարավոր է»,- Հռիփսիմյան կույսերի առաքելության եւ նրանց Հայաստան ուղարկող Աստվածամոր մասին գրեց երանելի այր Խորենացին:

Եվ երախտապարտ հայ ժողովուրդը բազմաթիվ սքանչելի երգեր եւ շարականներ ձոնեց սրբուհի մայր Աստվածածնին:

Գրեթե անհնար է ժողովրդի մեջ առանց արցունքի լսել այդ գերահրաշ երգերը, մանավանդ, երբ անկեղծ եւ սրտաբուխ են կատարվում:

Տիրամայրը հայ քրիստոնյայի նեղության ժամին առաջին օգնության հասնողն է ու մխիթարողը, ժողովրդական լեզվով ասած. «մեր հոգեւոր շտապ օգնությունն է, մեր աղոթքի հեռախոսզանգը առաջին ընդունողը», ասես մշտապես սպասելիս լիներ մեր դիմում խնդրանքին, եւ մեծ մասամբ անպատասխան չի թողնում: Այդ բանի համար ենք նեղության ժամին առաջինը դիմում նրան: Եվ Նա պատասխանում է մեզ մխիթարող հոգածություններ գործադրելով, մի բան, որի մասին բազմաթիվ վկայություններ կան թե հայ եւ թե միջազգային իրականության մեջ:

Հայ քրիստոնյաներիս համար Տիրամայրը Հայոց մխիթարության Մայրն է ու սրբության սկիզբ վստահարանը, սրբություն, որ խոնարհեցնում է Աստծո մանուկներիս՝ մեր Տիրոջ՝ Քրիստոսի կատարելության Կամքին միանալ՝ Հայր Աստծո առաջ:

Մեր խոսքը շարունակենք Մեսրոպ Վարդապետի (Մաշտոցի) շարականից մեկ իմաստուն հատվածով.

«Բարեգո՛ւթ ծնող, լսելի՛ արա Որդուդ ականջին, իմ՝ քո ծառայի պաղատանքները, եւ ինձ համար էլ աղերսիր Նրան, զի ամենայն ինչ, որ դու կամենաս, կարող ես եւ քեզ՝ Աստծուց երբեւէ մերժում չի լինում: Քո միջոցով էր, որ երկնի Աստված մեզ Հայր անվանվեց եւ Աստվածորդին երկրում երեւաց, շրջեց մարդկանց մեջ, ճանաչեցրեց Սուրբ Հոգուն եւ մենք Նրա սրբությամբ մաքրագործվեցինք»:

Պարզապես սքանչելի է՝ հստակ, ամիջական մտքով եւ Հոգու Առաջնորդությամբ, եւ նույն Սուրբ Հոգով լցվելով էր, որ Եղիսաբեթը աղաղակեց. «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, եւ օրհնյա՜լ է քո որովայնի պտուղը»:

(Ավետարան ըստ Ղուկասի, 1:42)

Եթե ուշադիր լինենք՝ ամեն ազնվական ծնունդ է Տիրամորով սկսվում, ինչպես որ Հիսուսի Ծնունդը, որ Տիրամորով եղավ, եւ մենք մկրտվելով նույնպես Տիրամորն ենք որդեգրվում, որ ինչպես գրկանոց մանուկ Հիսուսին, մեզ եւս Սուրբ Հոգով գրկում, սկսում է հոգեւորապես սնել ու մեծացնել: Այդ մասին իսկ Տիրամայրն ինքն էլ է իր միջազգային երեւումներից մեկի ժամանակ ասել: Մեջբերենք.

«Կանչում եմ երեխաներին, նրանց, ովքեր իրապես հավատարիմ են ինձ, ովքեր իրենք իրենց հանձնել են ինձ, որպեսզի իրենց առաջնորդեմ դեպի իմ աստվածային Որդին, նրա՛նց, որոնք իմ գրկում, իմ ձեռքերում են մեծանում, եւ իմ հոգով են ապրել»:

Այս երեւման կոչը վերջին ժամանակներում հոգով եռալու եւ Նեռին ընդդեմ լինելու մասին է, այսինքն՝ մեր ժամանակների մասին, քանի որ 666 նշանակիր գազանն արդեն պատմականորեն է գտնվում աշխարհում:

Սուրբ Գրիգոր Նարեկացին Տիրամորը նվիրած ադամանդակուռ առանձին ներբողից բացի, իր Ողբերգության Մատյանում մեր խիստ նեղությունների ժամին Տիրամոր ապավինությանը դիմելու առանձին բաժին ունի՝ երեք աղոթքներով.

«Վտանգվա՛ծ եմ ես... Քո արցունքներո՜վ հասիր օգնության, ո՜վ Դու Գովյալըդ բոլոր կանանց մեջ, ծնրադի՜ր խնդրիր, որ հաշտությունս նորոգվի Հոր հետ, ո՜վ ծնողդ Աստծո»:

(շարունակելի)

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3279

Մեկնաբանություններ

块幀銉╁煑閳规儳浜炬慨锝庡墻閸庮亪宕ラ埗鈺佺厬闁告柨鍚嬬粊褰掑礂閻旀艾鍟挎导/1747907163">

Սոցցանցային գրառումներ

Երախտապարտ ես նրանց՝ այդ անծանոթ մաքրագործողներին
Երախտապարտ ես նրանց՝ այդ անծանոթ մաքրագործողներին

Բաժնի բոլոր նորությունները »

ՀոգԵՎոր

«Ի փառս  մեր Տեր Հիսուս Քրիստոսի»
«Ի փառս մեր Տեր Հիսուս Քրիստոսի»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Թավշյա» հարաբերություններ
«Թավշյա» հարաբերություններ